• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանի նստավայրը՝ Հանոյ, հավատարմագրերի հանձնման արարողությունը:

07 սեպտեմբերի, 2021
Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանի նստավայրը՝ Հանոյ, հավատարմագրերի հանձնման արարողությունը:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Այսօր՝ ս.թ. սեպտեմբերի 7-ին ՎՍՀ-ում Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության դեսպանությունում կայացավ համատեղության կարգով՝ Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանի (Vahram Kazhoyan), նստավայրը՝ Հանոյ, հավատարմագրերի հանձնման արարողությունը՝ ՎՍՀ-ում Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության դեսպան Սենգֆետ Հունգբունգնուանգին (H.E. Mr. Sengphet HOUNGBOUNGNUANG):

Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի հավատարմագրերի հանձնումը նման ձևաչափով պայմանավորված է COVID-19 համավարակի տարածման և Վիետնամ-Լաոս ցամաքային և օդային սահմանների փակ լինելու հանգամանքներով:

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին երկու երկրների միջև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ հարաբերությունների, միջազգային կազմակերպություններում համագործակցության հետագա զարգացման ու խորացման հնարավորությունները, COVID-19 համավարակի տարածման և կանխարգելման խնդիրները, երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ստեղծումն ու ընդլայնումը և այլ հարցեր:

Դեսպան Հունգբունգնուանգը ողջունելով իր հայաստանյան գործընկերոջը, նշեց, որ Կաժոյանն առաջին ՀՀ դեսպանն է, որ հավատարմագրվում է Լաոսում և ասաց, որ հավատարմագրի բնօրինակն անմիջապես կուղարկվի Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Տհոնգլուն Սիսուլիթին:

Իր հերթին դեսպան Կաժոյանը հույս հայտնեց, որ մոտակա ժամանակում Լաոսը ևս համատեղության կարգով կհավատարմագրի իր դեսպանին Հայաստանում:

Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանում ուսանած լաոսցիների միություն ստեղծելու հարցը: Ընդ որում դեսպան Հունգբունգնուանգը նշեց, որ իր կինը նույնպես մեկ տարի ուսանել է Երևանում:

Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի հավատարմագրերի հանձնման արարողությանը մասնակցում էին ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը և Լաոսի դեսպանության երկրորդ քարտուղար Սոմվիլայ Չահտավոնգը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: